ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ամեն ինչ շատ լավ է, բացի՝ բողոքավոր քաղաքացիներից

Ամեն ինչ շատ լավ է, բացի՝ բողոքավոր քաղաքացիներից
14.11.2024 | 11:01

Նոր ավտոբուս էի նստել։ Հարյուր դրամից բացի ուրիշ ոչինչ չէր աշխատում։ Մեկը տոմս էր առել, պահեց էն սարքի վրա, սարքը շան տեղ չդրեց։ Ստիպված՝ պայուսակը փորփրեց, 200 դրամանոց գտավ։ Վարորդի հետևը նստած մի տատիկ պատրաստակամությամբ գրպանից երկու հատ 100 դրամանոց հանեց ու ամբողջ ավտոբուսի նախանձոտ հայացքների տակ՝ մանրեց։

Հետո էս պատրաստակամ տատիկը շատ կասկածելի իրազեկվածությամբ բարձրաձայն հայտարարեց, որ բանկերը լիքը հարյուր դրամներ են ստացել ու էսօրվանից պարտավոր են բոլոր ուզողներին տալ, ու ընդհանրապես՝ ամեն ինչ շատ լավ ա, բացի բողոքավոր քաղաքացիներից։

Հաճելի ա, երբ տենց տեղեկացված տատիկներ ունենք, հատկապես՝ ավտոբուսներում։ Ուզում էի՝ հարցնեի, թե Դոնալդ Թրամբը երբ ա ԱՄՆ-ի բյուջեն ընդունելու, բայց մի օրինապահ քաղաքացի խնդրեց առաջանալ, այսինքն՝ հետ գնալ, ու ստիպված շարժվեցի դեպի ավտոբուսի խորքը։

Չէ՛, երևում ա մեր բուհերում պետք ա գիտական ուղևորաբանություն առարկա մտցնեն։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11723

Մեկնաբանություններ